27.08.2020 16:25

Սաակաշվիլին նորից հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան

Սաակաշվիլին նորից հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Ուկրաինային՝ իր երկրորդ տունը դառնալու համար, և հայտարարել է, որ այժմ վերադառնում է հայրենիք, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ ամենածանր ժամանակներում հենց Ուկրաինան է քաղաքական գործչին ընդունել այնպես, ինչպիսին նա կա՝ «առանց պայմանների ու պահանջների»։

Սաակաշվիլին նշել է, որ վերջին յոթ տարիներին բավական փորձ է ձեռք բերել, որպեսզի «ավելի լավ ծառայի իր երկրին և սխալներ թույլ չտա»։ Նա հավելել է, որ իր նախագահության տարիներին սխալներ թույլ է տվել, բայց միշտ իր ժողովրդի համար ամենալավն է ցանկացել։

«Երբ ես նորություններ եմ լսում Վրաստանից, հասկանում եմ, որ մենք կարող ենք շատ ավելի լավ ապրել, յուրաքանչյուր վրացի կարող է ավելի հարուստ լինել, և դա մեզ կհաջողվի։ Ես վերադառնում եմ»,- ընդգծել է Սաակաշվիլին։

Փոխանցում է gazeta.ru-ն։