27.08.2020 17:41

Նորզելանդացի հրաձիգը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Նորզելանդացի հրաձիգը ցմահ ազատազրկման է դատապարտվել

Նոր Զելանդիայում դատարանը ավստրալացի Բրենթոն Թարանթին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։

Թարանթը 2019 թ․ օգոստոսին Քրայսթչերչ քաղաքում հարձակում էր գործել  երկու մզկիթների վրա։ Նա զինված էր եղել ինքնաձիգներով և ատրճանակներով։ Հարձակման արդյունքում 51 մարդ սպանվել էր, ևս 40 հոգի վիրավորվել էին։

Թարանթն իրեն մեղավոր է ճանաչել սպանություններում և սպանության փորձի, ինչպես նաև ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

Նոր Զելանդիայի պատմության ընթացքում սա ամենախիստ դատավճիռն է։

Նոր Զելանդիայում կոչեր են հնչում Թարանթին  պատժաժամկետը կրելու համար իր հայրենիք՝ Ավստրալիա ուղարկելու վերաբերյալ՝ նրան փոխանակելով որևէ նորզելանդացի կալանավորի հետ, որովհետև նորզելանդական բանտում Թարանթին պահելը, տեղական մամուլի հաղորդման համաձայն՝ կարժենա տարեկան  1,1 մլն ամերիկյան դոլար։ Ավստրալիայի իշխանությունները չեն ուզում վերադարձնել Թարանթին։

Փոխանցում է BBC-ն։