27.08.2020 18:57

Երկարակյացների բախտը բերել է

Երկարակյացների բախտը բերել է

ԱՄՆ-ում և Ռուսաստանում գիտնականները հանգել են եզրակացության, որ ի ծնե երկարակեցության հակված մարդիկ ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով։ Նրանց կարծիքով՝ կյանքի տևողության երկարացման հետ կապ ունեցող գենետիկական մուտացիաները հանգեցնում են վարակման ավելի ցածր մակարդակի, գրում է «Известия»-ն։

Նույն բանը նկատվում է նաև նրանց սերունդների մոտ։ Հետազոտողները նշում են, որ էական տարբերություն կա մարդու կենսաբանական և անձնագրային տարիքների միջև․  որքան շուտ է ծերանում օրգանիզմը, այնքան մեծ է Covid-19-ի դեպքում մահվան հավանականությունը։

Երկարակեցությունը մեծապես կախված է գենետիկայից, և հիմքեր կան ենթադրելու, որ հենց այդ մուտացիան է պաշտպանում երկարակյացներին վտանգավոր վարակիչ հիվանդություններից։

Փոխանցում է BBC-ն։