28.08.2020 01:00

Օնլայն Օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Հունաստանին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օնլայն Օլիմպիադա. Հայաստանը հաղթեց Հունաստանին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Շախմատային օնլայն Օլիմպիադայի (ՖԻԴԵ) փլեյ-օֆֆի նախնական փուլում Հայաստանի հավաքականը մրցեց Հունաստանի ընտրանու հետ և 2 ռաունդում էլ հաղթանակ տարավ:

Առաջին ռաունդում Հայաստանը հաղթեց 4.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տարան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտություն կրեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց:

Երկրորդ ռաունդում Հայաստանի ընտրանին հաղթեց 3.5:2.5 հաշվով: Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթանակներ տարան, իսկ Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղացին:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: Դիմակայությունը տեղի կունենա օգոստոսի 28-ին:

Հայաստանի հավաքականը C ենթախմբում զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ Հունաստանի թիմը ուժեղագույնների դիվիզիոնի D ենթախմբում գրավել էր երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում ոչ մի շանս չտվել Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին (2,5։3,5), 9-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել Եգիպտոսին։