28.08.2020 13:07

Կորոնավիրուսն աշխարհում․ շատ երկրներում աճում է վարակվածների թիվը

Կորոնավիրուսն աշխարհում․ շատ երկրներում աճում է վարակվածների թիվը

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այս պահին աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 մլն դեպք, մահացել է 825 700-ից ավելի մարդ։

Բրիտանիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, նկատվում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի նոր աճ։ Վերջին 24 ժամում այդ երկրում արձանագրվել է 1522 նոր դեպք՝ 500-ով ավելի, քան նախորդ օրը։ Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ հունիսից ի վեր։

Բրիտանական ռազմա-կիրառական հետազոտությունների և տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ ցիտրիդիոլ նյութը որոշ չափով կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Պարզվել է, որ մոծակների դեմ սփրեյի մեջ պարունակվող այդ նյութը արդյունավետ է գործում Covid-19-ի դեմ։

Ցիտրիդիոլն ինքնին չի ազատում մահացու վիրուսից, բայց կարող է օգտագործվել որպես լրացուցիչ պաշտպանական միջոց։

Փոխանցում է BBC-ն։