28.08.2020 13:40

ԶԼՄ․ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնը կլքի առողջական նկատառումներով

ԶԼՄ․ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնը կլքի առողջական նկատառումներով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է հրաժարական ներկայացնել առողջական վիճակի վատթարացման պատճառով, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

Հրաժարականը կարող է տեղի ունենալ այն բանից ընդամենը չորս օր հետո, երբ Աբեն ռեկորդ սահմանեց որպես կառավարության ղեկավար պաշտոնավարելու իր ժամկետով։

65-ամյա Աբեի հրաժարականի մասին այսօր հաղորդել է ազգային հեռուստաալիքը։ Աբեն վարչապետ է եղել գրեթե ութ տարի, ինչը բնորոշ չէ մի երկրի, որտեղ ղեկավար պաշտոններում կադրերի մեծ հոսունություն կա։ Այսպես է լուրը մեկնաբանել New York Times թերթը։

Հեռուստաալիքի՝ վարչապետին մոտ աղբյուրները նշել են, որ նա որոշել է լքել պաշտոնը առողջական նկատառումներով։ Ըստ տեղեկությունների՝ այսօր ավելի ուշ Աբեն մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ պարզաբանումներ կտա իր որոշման վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։