Լուկաշենկոն նշել է «վաքխանալիայի» ավարտը

Նախագահական ընտրությունների ավարտից քսան օր անց Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ժամանակն է զբաղվելու տնտեսությամբ, փոխանցում է БелТа-ն։
«Որպեսզի չվիճենք՝ այս վաքխանալիան ավարտվում է, հարակավոր է զբաղվել տնտեսությամբ»,- հայտարարել է նա պանրագործարան կատարած այցի ժամանակ։
Նա հայտարարել է, որ պետական ու մասնավոր ձեռնարկությունների միջև տարբերություն չպետք է լինի․ ամենուրեք պետք է արդյունավետ աշխատանքը վերականգնվի, պետք է օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ և մեծ արդյունքների հասնեն։
Լուկաշենկոն նշել է, որ սեփականության ձևերի հավասարության սկզբունքն իրականացնելիս պետք է «բարոյա-քաղաքական ճշգրտում» գործի։
Փոխանցում է Interfax-ը։