28.08.2020 14:36

Նավալնին առաջինը չէ

Նավալնին առաջինը չէ

Բեռլինի «Շարիտե» կլինիկան այսօր կարող է լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին։

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքկան գործիչը դեռ կոմայի մեջ է։ Բեռլինի բժիշկներն ասում են, թե Նավալնիի կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ նա թունավորվել է  ИХЭ (հոլինեսթերազայի ինգիբիտորների) խմբի նյութով, սակայն այս պահին կոնկրետ նյութը դեռ հայտնի չէ։

Ալեքսեյ Նավալնիի թունավորումը շատ նման է բուլղարացի գործարար Եմելյան Գեբրևին թունավորելու փորձին, գրում է Der Spiegel-ը։

Գերմանացի բժիշկները, թերթի աղբյուրների տվյալներով՝ օգնության խնդրանքով դիմել են իրենց բուլղարացի գործընկերներին, թեպետ վերջիններիս այդպես էլ չէր հաջողվել ստույգ պարզել, թե 2015 թ․ հատկապես ինչ նյութով էր երկու անգամ թունավորվել Գեբրևը։ Բուլղարացի գործարարը զենք էր մատակարարում Ուկրաինային և Վրաստանին, և այդպիսով, իբր, ռուսաստանյան իշխանությունների դժգոհությունն էր հարուցել։ Գեբրևն ինքը կարծում է, որ իր դեմ «Նովիչոկ» է կիրառվել, որով բրիտանական Սոլսբերիում թունավորվել էին Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը։ Բուլղարիայի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել երեք ռուսաստանցիների, որոնք կասկածվում էին Գեբրևին թունավորելու փորձի մեջ, սակայն նրանք թաքնվում են Ռուսաստանում։

Նավալնին թունավորվել է  նույն խմբի նյութով, որին պատկանում են նաև զարինը և «Նովիչոկը»։ Դրանք բոլորն արտադրվում են Ռուսաստանի որոշ պետական լաբորատորիաներում, գրում է Der Spiegel-ը։

Փոխանցում է BBC-ն։