28.08.2020 15:32

Թրամփը խոստանում է պատվաստանյութ և ավելի ուժեղ Ամերիկա

Թրամփը խոստանում է պատվաստանյութ և ավելի ուժեղ Ամերիկա

Վաշինգտոնում պաշտոնապես ավարտվել է Հանրապետական կուսակցության ազգային համագումարը։

 Ի դեպ, չնայած վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփի ընտրական շտաբը ԱՄՆ նախագահի կողմնակիցներին համառորեն խորհուրդ էր տալիս դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն, Սպիտակ տան Հարավային մարգագետնում հարյուրավոր հյուրերի համար աթոռները շարվել են իրարից տասը սանտիմետր հեռավորությամբ, և քչերն են դիմակ կրել։

Թրամփը համաձայնել է նոր ժամկետի համար առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում և խոստացել է, որ ամենամոտ ժամանակներս Ամերիկան կաստեղծի կորոնավիրուսի պատվաստանյութը։

«Մենք կհաղթենք վիրուսին, կհաղթահարենք համավարկը և ավելի ուժեղ կդառնանք, քան նախկինում էինք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը քննադատել է իր մրցակցին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, և հայտարարել, որ եթե նա հաղթի ընտրություններում, ապա Չինաստանը կդառնա Ամերիկայի տերը։

Փոխանցում է BBC-ն։