28.08.2020 16:03

Համագումա՞ր, թե՞ «ընտանեկան միջոցառում»

Համագումա՞ր, թե՞ «ընտանեկան միջոցառում»

Վաշինգտոնում ավարտվել է Հանրապետական կուսակցության համագումարը։ Դոնալդ Թարմփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել  նախագահի թեկնածու երկրորդ ժամկետի համար։

ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության ազգային համագումարն անվանում են Դոնալդ Թրամփի «ընտանեկան միջոցառումը»։

Համագումարում ելույթ են ունեցել նախագահի որդիները՝ Դոնալդը՝ կնոջ հետ, և Էրկիը՝ ընկերուհու հետ, դուստրը՝ Թիֆանին, կինը՝ Մելանյան, և ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփի ընդդիմախոսները Դեմոկրատական կուսակցությունից, մասնավորապես՝ նախկին նախագահ Բարաք Օբաման, ասել են, որ Թրամփը կարծես «ռեալիթի-շոուում» լինի։

Թրամփի մրցակիցը նախագահական ընտրություններում՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարում ԱՄՆ-ում, և հենց նա է պատասխանատու ԱՄՆ տասնյակ քաղաքներում  տեղի ունեցող անկարգությունների համար։

«Երբ Դոնալդ Թրամփը փորձում է ձեզ համոզել, որ դուք Ջո Բայդենի Ամերիկայում անվտանգ չեք լինի, պարզապես նայեք ձեր շուրջը և հարց տվեք ձեզ՝ որքանո՞վ եք անվտանգ զգում ձեզ Դոնալդ Թրամփի Ամերիկայում»,- ասել է նախկին փոխնախագահը։

Փոխանցում է BBC-ն։