31.08.2020 00:33

Օնլայն Օլիմպիադան ունեցավ երկու չեմպիոն

Օնլայն Օլիմպիադան ունեցավ երկու չեմպիոն

ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին օնլայն Օլիմպիադան ունեցավ երկու չեմպիոն՝ Հնդկաստան, Ռուսաստան։

Եզրափակիչում հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը։ Առաջին ռաունդում գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։ Երկրորդ ռաունդում 4,5։15 հաշվով հաղթեց Ռուսաստանի թիմը, սակայն Հնդկաստանը բողոքարկեց վերջին երկու պարտիաները chess.com-ի սերվերի հետ կապի ընդհատման պատճառով։ Այդ պարտիաներում հաղթանակ էին տարել ռուս շախմատիստները։

ՖԻԴԵ-ն ընդունել է որոշում երկու թիմերին էլ ճանաչել հաղթող, թեեւ բողոքարկման բավարարման դեպքում, պետք էր շարունակել պարտիաները ընդհատման պահից։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Հայաստանի թիմը Հնդկաստանի հետ դիմակայության առաջին ռաունդում դարձյալ սերվերի հետ կապի ընդհատման պատճառով Հայկ Մարտիրոսյանի տանուլ տված պարտիան բողոքարկել էր, սակայն ՖԻԴԵ-ն չէր բավարարել բողոքարկումը։