01.09.2020 10:30

Մակրոն․ «Լիբանանը բարեփոխումների կարիք ունի»

Մակրոն․ «Լիբանանը բարեփոխումների կարիք ունի»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կրկին ժամանել է Բեյրութ, որպեսզի Լիբանանի ղեկավարության հետ քննարկի բարեփոխումների ճանապարհային քարտեզը։

Սա Ֆրանսիայի նախագահի երկրորդ այցն է՝ Մայրիների երկիրը ցնցած ողբերգությունից հետո, երբ Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն որոտաց։ Այն ժամանակ Մակրոնը լիբանանցիներին օգնություն էր խոստացել, բայց դրա փոխարեն՝ կոչ էր արել կարգավորել երկար ժամանակ շարունակվող քաղաքական ճգնաժամը և բարենորոգումներ անցկացնել։

Ըստ երևույթին՝ կոչը լսելի է դարձել, քանի որ Մակրոնի այցից տառացիորեն մեկ օր առաջ Լիբանանի խորհրդարանը ռեկորդային ժամկետում հաստատել է կառավարության նոր ղեկավարին․ վարչապետ է դարձել լայն հանրությանը քիչ ծանոթ քաղաքական գործիչ Մուստաֆա Ադիբը, որը մինչ այդ եղել է դեսպանը Գերմանիայում։

«Մեր գործը չէ՝ դատողություններ անել այդ նշանակման մասին, դա Լիբանանի սուվերեն հարցն է,- հայտարարել է Մակրոնը։- Բայց մենք շահագրգռված ենք, որ նոր կառավարությունը հնարավորինս շուտ աշխատանքի անցնի և կառուցվածքային փոփոխություններ իրականացնի երկրում՝ ի շահ լիբանանցիների»։

Համաշխարհային բանկի գնահատականներով՝  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասը կազմում է 8 միլիարդ դոլար։

Փոխանցում է euronews-ը։