02.09.2020 04:40

«Բարսելոնայի» միայն 2 ֆուտբոլիստ է խնդրել Մեսիին մնալ ակումբում

«Բարսելոնայի» միայն 2 ֆուտբոլիստ է խնդրել Մեսիին մնալ ակումբում

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մտադիր չեն բոյկոտել ակումբի մարզումները՝ պահանջելով ակումբի ղեկավարությունից ամեն գնով համաձայնության գալ թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կազմից միայն չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալն ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն են խնդրել արգենտինացի հարձակվողին չհեռանալ «Բարսելոնայից»:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ավագներ Ժերար Պիկեն և Սերխիո Բուսկետսը հրաժարվել են միջամտել Մեսիի և ակումբի ղեկավարության հարաբերություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: