02.09.2020 13:44

Իսպանիայի հավաքականում 2 ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Իսպանիայի հավաքականում 2 ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Իսպանիայի հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները հավաքից առաջ թեստավորվել են:

Marca-ի փոխանցմամբ՝ նրանցից երկուսի մոտ թեստի պատասխանը դրական է եղել: Այդ ֆուտբոլիստներն են «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Օյարզաբալը և «Վուլվզի» հարձակվող Ադամա Տրաորեն: 

Սա նշանակում է, որ այս ֆուտբոլիստները չեն մասնակցի Ուկրաինայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին:

 

Հաղորդվում է, որ Տրաորեն ևս մեկ անգամ թեստավորվելու է երեքշաբթի: Բացասական լինելու դեպքում, նա կարող է ժամանել Իսպանիա: