02.09.2020 11:17

197 նոր դեպք, 275 ապաքինված

197 նոր դեպք, 275 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 197 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 75 է:

Ապաքինվել է եւս 275 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 38 հազար 631:

Մինչ այս պահը իրականացվել է 209 հազար 389 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 291 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 72 (կին), 69 (տղամարդ) եւ 63 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 884:

269 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: