02.09.2020 12:10

Թրամփը Քենոշայի քաղաքապետին անվանել է «անարխիստներին պաշտպանող հիմար»

Թրամփը Քենոշայի քաղաքապետին անվանել է «անարխիստներին պաշտպանող հիմար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  երեքշաբթի ժամանել է Քենոշա՝ չնայած նրան կոչ էին անում չանել նման բան։ Մասնավորապես, դեմոկրատ նահանգապետ Թոնի Էվերսը հայտարարել էր, որ նրա այցը «չի օգնի բուժելու վերքերը»։

Քաղաքում օգոստոսի 23-ից 27-ը անկարգություններ էին՝ սպիտակամորթ ոստիկանի կողմից 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին հրազենային վիրավորում հասցնելու պատճառով։

Քենոշա մեկնելիս Թրամփը հայտարարել է, որ Վիսքոնսին նահանգի այդ քաղաքն իսպառ այրված կլիներ, եթե Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն այնտեղ չգային։

ԱՄՆ նախագահը հիմար է անվանել Քենոշա քաղաքի քաղաքապետ, դեմոկրատ Ջոն Անթառամյանին՝ մեղադրելով նրան «արմատական անարխիստներին» պաշտպանելու համար։

 «Մարդիկ տեսնում են՝ ինչ է կատարվել, և նրանց հավատը չի գալիս, որ նման բան է կատարվում մեր երկրում։ Ես էլ չեմ կարողանում դրան հավատալ»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է BBC-ն։