02.09.2020 11:39

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.


· Օդի առավելագույն ջերմաստիճան՝          37.70C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝              11.00C (1990 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան           23.70C