02.09.2020 12:49

«Էրեբունի-Երեւան»-ի բյուջեի 80 տոկոսը կուղղվի 2 թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը

«Էրեբունի-Երեւան»-ի բյուջեի 80 տոկոսը կուղղվի 2 թատրոնի վերազինմանն ու վերանորոգմանը

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը. Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։

Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը` հավելելով. «այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»։