02.09.2020 05:01

Բելառուս․ Ուսանողական ցույցեր և նախապատրաստվող պատժամիջոցներ

Բելառուս․ Ուսանողական ցույցեր և նախապատրաստվող պատժամիջոցներ

Երեկ Բելառուսում հազարավոր ուսանողներ, ուսումանական հաստատություն գնալու փոխարեն՝ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտնելու գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։

Reuters գործակալությունը պարզել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում բելառուսցի յոթ պաշտոնյաների նկատմամբ, որոնք կասկածվում են նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ, և որոնք մեղավոր են համարվում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու հարցում։

Անանուն պետական պաշտոնյան, որի հետ զրուցել է լրատվական գործակալությունը, նաև հայտնել է, որ Վաշինգտոնը քննարկում է  Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե Մոսկվան համարձակվի ուժային միջոցներով բացահայտ միջամտել Բելառուսի գործերին։

Փոխանցում է BBC-ն։