02.09.2020 05:18

Կադիրովի դուստրը դարձել է Չեչնիայի մշակույթի փոխնախարարը

Կադիրովի դուստրը դարձել է Չեչնիայի մշակույթի փոխնախարարը

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշատ Կադիրովան, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Այդ մասին Կադիրովը տեղեկացրել է իր Telegram-ալիքով։

«Ես գիտեմ, որ նա չեչենական իրական արժեքների վերածնության մոլի կողմնակիցն է և ամենայն լրջությամբ ու մեծ պատասխանատվությամբ կվերաբերվի իր նոր պարտականություններին։ Համոզված եմ, որ Այշատը գլուխ կհանի իր առջև դրած խնդիրներից»,- գրել է հայրը՝ հատուկ նշելով դստեր ունեցած մեծ ավանդը Չեչենական պետական ֆիլհարմոնիայի զարգաման գործում։

Փետրվարին Կադիրովը, բացատրելով իր ազգականներին Չեչնիայի կառավարության կազմում նշանակումները, հայտարարել էր, թե դա հանրապետության առաջին նախագահ Ահմատ Կադիրովի հետ նրանց հարազատական կապերով է պայմանավորված։

Այշատ Կադիրովան 21 տարեկան է։ Նա ուսանել է Չեչենական պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։ Մինչև դպրոցն ավարտելը Այշատը դարձել է հաֆիզ՝ մարդ, որը Ղուրանն անգիր գիտի։ Այշատ Կադիրովան գլխավորում է նաև Firdaws նորաձևության տունը, որը հիմնել է Չեչնիայի առաջնորդի կինը՝ Մեդնի Կադիրովան։

Փոխանցում է tvrain-ը։