02.09.2020 07:01

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Գերմանիայից խնդրել է Նավալնիի անալիզների պատասխանները

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Գերմանիայից խնդրել է Նավալնիի անալիզների պատասխանները

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Գերմանիայի արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել Ալեքսեյ Նավալնիի բուժման մասին տվյալներ, ինչպես նաև՝ թմրանյութերի, թույների, ծանր մետաղների մասով անալիզների արդյունքները։

Գերատեսչությունը նաև գերմանացի մասնագետներին խնդրում է տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ դեղորայք է օգտագործվում քաղաքական գործչի բուժման ընթացքում, արդյո՞ք նրա մոտ քրոնիկ հիվանդություններ հայտնաբերվել են, արդյո՞ք նա շաքարախտով տառապում է, ինչպես նաև Բեռլինի «Շարիտե» կլինիկա ընդունվելու պահին նրա արյան և մեզի կենսաքիմիական անալիզների արդյունքները։

Ավելի վաղ գերմանացի բժիշկները հաստատել էին, որ Նավալնիի «կլինիկական տվյալները վկայում են  խոլիէստերազայի ինգիբիտորների խմբին պատկանող նյութով թունավորման մասին»։ Իր հերթին՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը նշել էր, թե տվյալներ չկան, որ Նավալնիի նկատմամբ հանցագործություն է կատարվել։

Փոխանցում է tvrain-ը։