02.09.2020 07:26

Լուկաշենկո․ «Բելառուսցիների համար ավելի վատ կլինի»

Լուկաշենկո․ «Բելառուսցիների համար ավելի վատ կլինի»

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան Բալթյան երկրների պատժամիջոցների, հայտարարել է Լիտվայից դեպի ռուսաստանյան նավահանգիստներ բեռնափոխադրումների հոսքի ուղղությունը փոխելու և Բրեստում ու Գրոդնոյում միջազգային ուղեփոխադրումների համար սահմանները փակելու մտադրության մասին։

«Չեմ ուզում, որ Բելառուսն էլ այդպիսին լինի, բայց ախր հենց այդպես էլ կլինի, եթե հզոր, երեք անգամ մեծ Ուկրաինան՝ Խորհրդային Միության մարգարիտը՝ ի՞նչ վիճակում է հիմա։ Ավելի լա՞վ է հիմա Ուկրաինայում։ Նրանից հետո, երբ նրանք ուղղություն վերցրին դեպի արևմո՞ւտք։ Ավելի լավացե՞լ է։ Ոչ։ Իսկ բելառուսցիների համար ավելի վատ կլինի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Փոխանցում է euronews-ը։