02.09.2020 14:34

Մակրոնը Բեյրութին կոչ է արել բարեփոխումներ անցկացնել

Մակրոնը Բեյրութին կոչ է արել բարեփոխումներ անցկացնել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը լիբանանցիներին կոչ է արել ջանքերը կենտրոնացնել բարեփոխումների և երկիրը վերակազմավորելու ուղղությամբ, նաև հույս է հայտնել, որ առաջիկա երկու շաբաթներին այստեղ նոր կառավարություն կձևավորվի, որն ի վիճակի կլինի իրականացնելու այդ ամենը։

Հակառակ դեպքում, ըստ նրա՝ Բեյրութի նկատմամբ «պատժիչ գործողություններ», ընդհուպ՝ պատժամիջոցներ կկիրառվեն։

Մակրոնը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունից հետո, որի հետևանքով զոհվեց 190 մարդ, 300 հազարը զրկվեց ծածկից, արդեն երկրորդ անգամ է այցելում Լիբանանի մայրաքաղաք։

Մակրոնի ներկայիս այցը նվիրված էր ֆրանսիական մանդատի ներքո  Մեծ Լիբանան  հայտարարելու 100-ամյակին։ Բեյրութից հյուսի-արևելք՝ անտառում, Մակրոնը տնկել է Լիբանանի խորհրդնիշը համարվող մայրի ծառը, ապա գնացել է մայրաքաղաքի նավահանգիստ, որտեղ դիմավորել է Փարիզից եկած մարդասիրական օգնությունը և հանդիպել հայրենակիցների՝ 400 զինծառայողների հետ, որոնք լիբանանյան բանակին օգնում են մաքրել փլատակները պայթյունի վայրում։

Փոխանցում է euronews-ը։