02.09.2020 08:01

Կորոնավիրուս․ Դպրոցները վերաբացվում են, Հոնկոնգը զանգվածային թեստավորում է անցկացնում

Կորոնավիրուս․ Դպրոցները վերաբացվում են, Հոնկոնգը զանգվածային թեստավորում է անցկացնում

Եվրոպայի երկրների դպրոցներում սկսվել է տագնապալի ու անսովոր ուսումնական տարին։ Նոր կանոնների պահանջի համաձայն՝ ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ, աշակերտները դպրոց կգնան տարբեր ժամերի, տարբեր դասարանների համար դասամիջոցը նույնպես տարբեր ժամերի կլինի, դասասենյակները հաճախակի կօդափոխվեն։

Իսկ Հոնկոնգում սկսվում է կորոնավիրուսի զանգվածային թեստավորում։ Թեստը կարելի է անցնել անվճար, կամավոր սկզբունքով։ Սակայն մայրցամաքային Չինաստանի կառավարության աջակցությունը և այդ ծրագրին չինացի բժիշկների մասնակցությունը Հոնգոնգի բնակչության շրջանում տագնապ է առաջացնում, թե այդպիսով փորձ է արվում հավաքել 7,5 միլիոնանոց քաղաքի բնակիչների մեծ մասի ԴՆԹ-ները, ուստի կամավորներն առայժմ համեմատաբար քիչ են։

Հնդկաստանում օգոստոսի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի գրեթե 2 մլն դեպք․ սա ռեկորդ է համավարակի ողջ ընթացքում։

Աշխարհում հիմա հայտնի է Covid-19-ի հաստատված ախտորոշմամբ 25,5 մլն դեպք, 850 հազարից ավելի մարդ մահացել է վիրուսից կամ դրա հետ կապված այլ հիվանդություններից՝ ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների։

Փոխանցում է BBC-ն։