02.09.2020 17:19

ԱՄԷ-ն չեղարկել է Իսրայելի տնտեսական շրջափակումը

ԱՄԷ-ն չեղարկել է Իսրայելի տնտեսական շրջափակումը

Արաբական Միացյալ Էմիրությունները չեղարկել է Իսրայելի տնտեսական բոյկոտը, որը գործում էր վերջին 28 տարիներին։

Պետական WAM լրատվական գործակալության տվյալներով՝  համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Խալիֆա բեն Զիադ Ալ Նահայյանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետությունները համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ։

Այսուհետև Էմիրաթի գործարարներն ու ընկերությունները կարող են առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ։ Վերացվում է արգելքը հրեական պետությունից ապրանքներ ներմուծելու, փոխանակման, ձեռք բերելու և վաճառքի նկատմամբ։

Փոխանցում է euronews-ը։