02.09.2020 17:54

Հունգարիան Covid-19-ի պատճառով փակել է սահմանը

Հունգարիան Covid-19-ի պատճառով փակել է սահմանը

Հունգարիայի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից, բացի տարանցիկ ուղեփոխադրումներից և ճանապարհորդներից՝ երկիր կարող են մուտք գործել միայն Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի քաղաքացիները։ Բայց նրանք նույնպես պետք է իրենց մոտ ունենան կորոնավիրուսի՝ ամենաշատը հնգօրյա վաղեմության բացասական արդյունքներ։

Թեև սահմանից 30 կմ շառավղով հեռու ապրող բնակիչները, նախկինի պես, կարող են ազատ տեղաշարժվել, բայց նրանց համար նույնպես նման խստացումը բավական դժվարություններ է հարուցում։

Տուն վերադարձող հունգարացիները պետք է սահմանը հատելուց հետո երկու օրվա ընթացքում թեստ հանձնեն, եթե ուզում են խուսափել երկշաբաթյա կարանտինից։ Ընդունվում են միայն հունգարական թեստեր։

Հունգարիան Եվրամիության միակ երկիրն է, որ փակել է իր սահմանները, թեև երկրի գլխավոր վարակաբանի ասելով՝ Covid-19-ի հիմնական տարածողները ոչ թե ճանապարհորդներն են, այլ լողափերը, երեկույթներն ու հարսանիքները։

Եվրահանձնաժողով դատապարտել էսահմանը փակելու վերաբերյալ Բուդապեշտի որոշումնը և կրկին հիշեցրել է, որ եվրոպական երկրների կառավարությունները պետք է համակարգեն կատարվող փոփոխությունները, այլ ոչ թե գործեն միայնակ։

Փոխանցում է euronews-ը։