03.09.2020 09:00

US Open. Ռեկորդ սահմանած Սերենա Ուիլյամսը կխաղա Մարգարիտա Գասպարյանի հետ

US Open. Ռեկորդ սահմանած Սերենա Ուիլյամսը կխաղա Մարգարիտա Գասպարյանի հետ

Աշխարհի 8-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի կանանց ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 7:5, 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր հայրենակից Կրիստի Անի նկատմամբ:

Դա 38-ամյա ամերիկուհու 102-րդ հաղթանակն էր US Open-ի մենախաղում, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այդ ցուցանիշով Սերենան շրջանցեց լեգենդար ամերիկուհի Քրիս Էվերտին, որը տարել է 101 հաղթանակ, հայտնում է Bleacher Report-ը:

US Open-ի երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կխաղա ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանի հետ: Մեկնարկային մրցախաղում Գասպարյանը 3 սեթում հաղթել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգին՝ 6:3, 6:7, 6:0:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը US Open-ի 5-ակի հաղթող է: