03.09.2020 11:12

196 նոր դեպք, 224 ապաքինված

196 նոր դեպք, 224 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 196 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 271 է:

Ապաքինվել է եւս 224 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 38 հազար 855:

Մինչ այս պահը իրականացվել է 211 հազար 281 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 258 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) եւ 58 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 887:

271 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: