03.09.2020 11:52

Նավալնիի թունավորումը․ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացատրություններ են պահանջում Մոսկվայից

Նավալնիի թունավորումը․ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացատրություններ են պահանջում Մոսկվայից

Եվրամիությունը վրդովված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի դեմ մահափորձի կապակցությամբ։

ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորրելը  հատուկ հաղորդագրության մեջ ընդգծել է, որ «եվրոպական միության երկրները ամենակտրուկ ձևով դատապարտում են ռուսաստանյան ընդդիմության առաջնորդի թունավորումը»։

Նույն տոնայնությամբ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ երեկոյան Մոսկվայից պահանջել է սպառիչ պատասխաններ տալ այն հարցերին, թե ինչ է տեղի ունեցել Ալեքսեյ Նավալնիի հետ։

ԵՄ-ում պնդում են, որ «ռուսաստանցի ընդդիմադիր գործչի դեմ մահափորձը պետք է անպայման բացահայտվի, և դրան առնչվող բոլորը պետք է պատասխանատվություն կրեն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները հիմնազուրկ են։

Փոխանցում է euronews-ը։