03.09.2020 12:55

Spiegel․ «Հարկավոր է գործել վճռականորեն»

Spiegel․ «Հարկավոր է գործել վճռականորեն»

«Նավալնին Բեռլին եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անձնական միջամտության շնորհիվ, և հավանաբար՝ նա այսօր ողջ չէր լինի, եթե Մերկելը դա արած չլիներ։ Կանցլերին մոտ աղբյուրները տեղեկացրել են, որ նա կարգադրել է ամենօրյա և մանրակրկիտ հաշվետվություններ ներկայացնել Նավալնիի առողջական վիճակի մասին»,- գրում է գերմանական Spiegel-ը։

Այժմ գերմանական կառավարությունը պետք է որոշի՝ ինչպես գործեր վարի մի վարչակարգի հետ, որն ակնհայտորեն պատրաստ է վերացնել իր ամենակատաղի քննադատներին։ Մի վարչակարգի հետ, որի թշնամիներին սպանում են նաև Ռուսաստանի սահմաններից դուրս։ Մի վարչակարգի, որը շարունակում է վերածվել իզգոյ-պետության և Եվրոպայի մութ հակառակորդի, նշում է թերթը։

Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լույկը Spiegel-ին տված հարցազրույցում հայտարարել է․ «Ես 100 տոկոսով համոզված եմ, որ նման մասշտաբի որոշումները նահանգապետերը կամ մանր պաշտոնյաները չեն կայացնում։ Նավալնիին թունավորելու հրամանը պետք է գար վերևից։ Սկրիպալների գործը ցույց է տալիս, որ ճշմարտությունը միշտ էլ ջրի երես է դուրս գալիս»։

Փոխանցում է BBC-ն։