03.09.2020 13:41

Գերմանիան ԵՄ երկրներին կոչ է անում չփակել սահմանները

Գերմանիան ԵՄ երկրներին կոչ է անում չփակել սահմանները

Covid-19-ով վարակվածների թիվը կրկին սկսում է աճել, և սահմաններն էլ նորից սկսում են փակվել։ Ինչպես մարտ ամսին էր, երբ Եվրամիության երկրները մեկը մյուսի ետևից դադարեցին զբոսաշրջիկներին թույլատրել հատել սահմանները։

Այս անգամ Գերմանիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, ուզում է խուսափել նախորդ անգամվա սցենարից և պաշտպանել անվիզա Շենգենյան գոտու ամբողջականությունը։

Մինչդեռ որոշ երկրներ արդեն իսկ սկսել են փակել սահմանները։

Երեքշաբթի օրը Հունգարիան արգելեց բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր։ Դանիան դեռ ապրիլին էր սկսել սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը։ Ֆինլանդիան կրկին վերահսկողություն է սահմանել մուտք գործողների նկատմամբ։ Ցուցակում են հայտնվել Իսպանիան և Ֆրանսիան։

Շատ երկրներ նաև մտահոգված են ԵՄ-ի կողմից համակարգման բացակայության պատճառով, երբ խոսքը վերաբերում է պարտադիր կարանտինին և թեստավորմանը։ ԵՄ յուրաքանչյուր անդամ-երկիր ինքն է որոշում ընդունում։

Փոխանցում է euronews-ը։