03.09.2020 13:53

Դատախազը Միխայիլ Եֆրեմովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում

Դատախազը Միխայիլ Եֆրեմովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում

Դատախազ Դիանա Գալիուլլինան դերասան Միխայիլ Եֆրեմովի համար, որը մեղադրվում է մահվան ելքով ՃՏՊ-ում, պահանջել է 11 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում։

Դատախազը լրիվ ապացուցված է համարել Եֆրեմովի մեղքը և դատարանին խնդրել է  երեք տարով նրան զրկել վարորդական իրավունքից։

Պետական մեղադրանքի կողմից պատժի ժամկետ առաջարկելուց մի քանի րոպե առաջ Եֆրեմովը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել վթարի համար, սակայն դատախազը դա հաշվի չի առել։

Եֆրեմովը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոները խախտելու մեջ, որը անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան։ Այդ հոդվածով ամենախիստ պատիժը 12 տարվա ազատազրկումն է։

Փոխանցում է tvrain-ը։