03.09.2020 14:48

«Անօրենության գոտիներ»․ Թրամփը մտադիր է սնանկացնել Նյու Յորքը և Փորթլենդը

«Անօրենության գոտիներ»․ Թրամփը մտադիր է սնանկացնել Նյու Յորքը և Փորթլենդը

Դոնալդ Թրամփը կարգադրել է դաշնային ֆինանսավորումից զրկել այն քաղաքները, որոնց իշխանությունները «բավարար չափով» չեն պայքարում անկարգությունների դեմ։

Ամերիկյան բյուջեից առանց ֆինանսավորման կարող են մնալ Նյու Յորքը և Վաշինգտոնը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ քաղաքները որոշել են «նահանջել դեպի անօրենության գոտիներ» և անբավարար արդյունավետությամբ են պայքարում զանգվածային անկարգությունների դեմ։

«Իմ վարչակազմը թույլ չի տա, որ դաշնային հարկային դոլարները ֆինանսավորեն այն քաղաքները, որոնք ինքնակամ նահանջել են դեպի անօրենության գոտիներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Առանց ֆինանսավորման կարող են մնալ, բացի Նյու Յորքից և Վաշինգտոնից, նաև Ամերիկայի հյուսիս-արևելքում գտնվող Սիեթլը և Փորթլենդը, որտեղ բողոքի ցույցերն ու ընդհարումները ոստիկանության հետ շարունակվում են արդեն մի քանի ամիս։

Փոխանցում է gazeta.ru-ն։