03.09.2020 16:48

Սաուդյան արքայազնը հեռացրել է երկրի ռազմական վերնախավին

Սաուդյան արքայազնը հեռացրել է երկրի ռազմական վերնախավին

Սաուդյան վեց բարձաստիճան գեներալներ, այդ թվում՝ երկու արքայազն, հեռացվել են զինված ուժերից։

Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ «պաշտպանության նախարարությունում կասկածելի ֆինանսական գործողությունների» կապակցությամբ, ասվում է թագավորական պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հեռացված ամենաբարձրաստիճան զինվորականը Սալման թագավորի զարմիկ, արքայազն Ֆահդ բին Թուրքին է, որը Եմենում հուսիտ ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքի ուժերի հրամանատարն էր։

Շնորհազրկվածների թվում է նաև նրա որդին՝ արքայազն Աբդուլազիզը, որը երկրի հյուիսիում Ջաուֆ նահանգի էմիրն էր և համարվում էր թագավորական տոհմի հեռանկարային անդամներից մեկը։

Դիտորդները այս նախաձեռնության հեղինակ են համարում 35-ամյա թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին, որը երկիրը ղեկավարում է հոր՝ 85-ամյա Սալման թագավորի անունից։ 2016 թ․ փաստացի իշխանության գալով՝ արքայազն Մոհամեդ բին Սալմանն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ։ Այդ պայքարի ամենաաղմկալի դրվագը տեղի է ունեցել 2017 թ․, երբ մի քանի տասնյակ արքայազններ, նախարարներ և գործարարներ ձերբակալվեցին Էր-Ռիադի «Ռիտց-Կառլտոն» հյուրանոցում և ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ պետությանը վերադարձրին ընդհանուր առմամբ 106,7 մլրդ դոլար։

Փոխանցում է BBC-ն։