03.09.2020 17:07

Տաջիկստանի իշխող կուսակցությունը առաջադրել է Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը

Տաջիկստանի իշխող կուսակցությունը առաջադրել է Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը

Տաջիկստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հինգշաբթի արտահերթ համագումար է անցկացրել, որի ընթացքում հոկտեմբերի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի թեկնածությունը ։

Համագումարի պատվիրակները միաձայն քվեարկել են այդ առաջարկի օգտին, ТАСС-ին տեղեկացրել է կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի աշխատակազմի ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։