04.09.2020 11:03

190 նոր դեպք, 402 ապաքինված

190 նոր դեպք, 402 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 190 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 461 է:

Ապաքինվել է եւս 402 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 39 հազար 257:

Մինչ այս պահը իրականացվել է 213 հազար 644 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 41 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 83 (կին), 81 (կին), 64 (տղամարդ) եւ 61 (կին) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 891:

272 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: