04.09.2020 13:13

Միխայիլ Եֆրեմովը դատարանում հանդես է եկել «վերջին խոսքով»

Միխայիլ Եֆրեմովը դատարանում հանդես է եկել «վերջին խոսքով»

Մոսկվայի Պրեսնենսկյան դատարանում ավարտին է մոտեցել մահացու ՃՏՊ-ի գործով դերասան Միխայիլ Եֆրեմովի դատավարությունը։ Մեղադրական կողմը Եֆրեմովի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում՝ դա տվյալ հոդվածով նախատեսված գրեթե առավելագույն պատժաչափն է։

Եֆրեմովը հրաժարվել է ելույթից դատական վիճաբանությունների ընթացքում և օգտվել է միայն «վերջին խոսքի» իրավունքից։

«Եթե ես հայտնի մարդ եմ, ապա պիտի նույն կերպ էլ պատասխան տամ, այսինքն՝ սովորական մարդուց երկու անգամ ավելի։ Եթե ես ճիշտ չեմ, ապա՝ կրկնակի ճիշտ չեմ։ Ես փակուղու մեջ եմ։ Ինչ էլ անեմ՝ սխալ եմ ամեն ինչում․․․ Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ իմ արածի համար, եթե ես եմ դա արել։ Եթե ես եմ, ապա առավել ևս չգիտեմ՝ հետո ինչ անեմ։ Ալկոհոլը չարիք է, պետք է չափն իմանալ․․․ Ես երբեք չեմ օգտվել իմ համբավից։ Այո, խմել եմ, բայց սովորական մարդիկ էլ են խմում։ Եթե սովորական մարդ լինեի, 11 տարի չէր լինի, կլիներ յոթ, ութ տարի։ 11 տարի․․․ Դե ինչ․․․ շատ դաժան է։ Ես դժվար թե այդքան ապրեմ։ Դա մահ է։ Մահվան դատավճիռ»։

Միխայիլ Եֆրեմովի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։

Փոխանցում է BBC-ն։