04.09.2020 13:35

Die Welt. Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ չսահմանել Լուկաշենկոյի դեմ

Die Welt. Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ չսահմանել Լուկաշենկոյի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանի Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։

Այդ մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Լուկաշենկոյին պատժացուցակում չընդգրկելու առաջարկն արել է Գերմանիան, այն պաշտպանել են Ֆրանսիայի և Իտալիայի իշխանությունները։ Բեռլինը և Փարիզը կարծում են, որ «ցանկացած պարագայում Լուկաշենկոյի հետ կապուղիները պետք է բաց պահել, իսկ պատժամիջոցները դա կդժվարացնեն։

Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին հանդես են գալիս Բալթյան երկրները և Լեհաստանը, ինչը դժվարացնում է սահմանափակումների վերաբերյալ որոշման կայացումը։

Պարբերականի դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ Լուկաշենկոյին ԵՄ-ի պատժացուցակում ընդգրկելու վերաբերյալ ձևական քվեարկություն չի եղել, սակայն ոչ պաշտոնական բանակցություններից պարզ է, որ Եվրամիությունը Բելառուսի գործող նախագահին թույլ կտա «աննկատելիորեն հեռանալ Մինսկից»։

Փոխանցում է tvrain-ը։