04.09.2020 13:51

Բրյուսել․ «Դա սպանության փորձ էր»

Բրյուսել․ «Դա սպանության փորձ էր»

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն մտադր են սաստկացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թոընավորման կապակցությամբ։

ԵՄ-ում դա անվանել են «սպանության փորձ»՝ «Նովիչոկ» քիմիական ագենտի մասնակցությամբ։ Բրյուսելը չի բացառում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։

«Քիմիական զենքի կիրառումը բացարձակապես անընդունելի է որևէ պարագայում, դա միջազգային իրավունքի և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների կոպիտ խախտում է»,- ասվում է մամուլի հաղորդակցության մեջ։

Նավալնիի թունավորման հարցը այսօր կքննարկվի ՆԱՏՕ-ում․ դաշինքի ղեկավար Իենս Սթոլթենբերգը շտապ խորհրդակցություն է հրավիրել։

Փոխանցում է euronews-ը։