04.09.2020 06:34

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Հաագայի ՄՔԴ դատախազի նկատմամբ

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Հաագայի ՄՔԴ դատախազի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի մի քանի ավագ պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դատախազ Ֆաթա Բենսուդուի և ենթադատության հարցերով վարչության տնօրեն Ֆակիսո Բենչոչոհոյի նկատմամբ։

Այսուհետև նրանց մուտքն ԱՄՆ կարգելվի, իսկ նրանց ամերիկյան ակտիվները կսառեցվեն։

Պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ պատճառ են դարձել ամերիկյան քաղաքացիներին իրենց ենթադատության տակ վերցնելու փորձեր։

 Հաագայում տեղակայված Միջազգային քրեական դատարանը տվյալ պահին զբաղվում է Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողների գործողությունների հետաքննությամբ՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք զինվորականները կատարել են հանցավոր արարքներ։

Human Rights Watch կազմակերպության ավագ խորհրդական Բալկիզ Ջարան դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ այն անվանելով  վրդովեցուցիչ այլասերումը ամերիկյան պատժամիջոցների բուն գաղափարի, որոնք կոչված են պատժելու մարդու իրավունքները խախտողներին, բայց դրա փոխարեն ուղղվում են նրանց դեմ, ովքեր հետաքննում են ռազմական հանցագործությունները։

Մայք Փոմփեոն պարզաբանել է, որ պատժամիջոցները սահմանվել են նախագահ Դոնալդ Թրամփի կատարողական հրահանգի հիման վրա, որը նա տվել է այս տարվա հունիսին։ Ցուցակը կարող է ընդլայնվել այն անձանց հաշվին, ովքեր առնչվում են ԱՄՆ քաղաքացիների դեմ գործողություններին, եթե դրանք շարունակվեն։

Փոխանցում է BBC-ն։