04.09.2020 14:56

Բեյրութ․ «Սրտի բաբախյուն՝ փլատակներից»

Բեյրութ․ «Սրտի բաբախյուն՝ փլատակներից»

Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում շենքի ավերակներում, որը փլուզվել է նավահանգստի պայթյունի հետևանքով։

Որոշ տեղեկություններով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները սրտի բաբխյուն են արձանագրել փլատակներից և հույս ունեն ողջ մնացած մարդ գտնել պայթյունից մեկ ամիս անց։

Բեյրութի նավահանգստում պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին, երբ վերանորոգման աշխատանքների հետևանքով պայթել էր 2 750 տոննա ամիակային սելիտրան։ 200-ից ավելի մարդ զոհվել էր, մոտավորոպես 300 հազար հոգի մնացել էին առանց ծածկի։

Չորեքշաբթի երեկոյան Չիլիից ժամանած մի խումբ փրկարարներ Բեյրութի պատմական Մար-Միխայել շրջանում  անցել են փլուզված շենքի մոտով, և նրանց հատուկ վարժեցված շունը նշան է տվել, որ փլատակների տակ ողջ մնացած մարդ կա։ Փրկարարները այդ շենքի մոտ են վերադարձել հաջորդ օրը առավոտյան, և շունը կրկին նույն տեղն է ցույց տվել ու նշան արել, որ այնտեղ կենդանի մարդ կա։

Փրկարարները յոթ հոգանոց խմբերի են բաժանվել, որպեսզի զգուշորեն մաքրեն փլատակները։ Ժամանակ առ ժամանակ աշխատանքների վայրում լռություն են հայտարարում, որպեսզի հնարավոր լինի լսել օգնության կանչերը։ Գործղությանը մասնակցում են Կարմիր խաչի աշխատակիցները, զինվորականներ, հրշեջներ և կամավոր փրկարարներ։ Նրանց խոսքով՝ որպեսզի հնարավոր լինի հասնել ողջ մնացած մարդուն, առնվազն վեց ժամ պետք կլինի։

ՄԱԿ-ի փրկարարները սովորաբար ողջ մնացածների որոնումները դադարեցնում են աղետից մոտավորապես 5-7 օր հետո, եթե մեկ-երկու օր փլատակների տակից ոչ մեկը դուրս չի բերվել։ Սակայն հայտնի են դեպքեր, երբ մարդիկ շատ ավելի երկար են ողջ մնացել  փլատակների տակ։ 2005 թ․ Քաշմիրի շրջանում 40-ամյա մի կնոջ գտել էին երկրաշարժից ավելի քան երկու ամիս անց, նա արգելափակված էր մնացել իր խոհանոցում։

Փոխանցում է BBC-ն։