ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է զանգվածային սպանություններ նախապատրաստողներին

Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել է, որ ձերբակալել է 13 մարդու, որոնք հարձակումներ էին նախապատրաստում ուսումնական հաստատություններում, մարդկանց զանգվածային կուտակման վայրերում և իրավապահ մարմինների շենքերում։
Այդ մասին հաղորդում է Интерфакс-ը։ Բոլոր ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են։
Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հրկիզվող նյութեր պատրաստելու բաղադրամասեր, ինչպես նաև հարթափող,տրավմատիկ ու սառը զենքեր։
ԱԴԾ-ն պնդում է, որ ձերբակալվածներից 11-ը «սոցցանցերից մեկում փակ ինտերնետ-հանրության» մասնակիցներ են։
Փոխանցում է tvrain-ը։