05.09.2020 05:32

«Բարսելոնան» ձեռք կբերի 2 հոլանդացի ֆուտբոլիստի

«Բարսելոնան» ձեռք կբերի 2 հոլանդացի ֆուտբոլիստի

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մոտ է Նիդերլանդների հավաքականի խաղացողներ, անգլիական «Լիվերպուլի» 29-ամյա կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին եւ ֆրանսիական «Լիոնի» 26-ամյա հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն, հաղորդում է Goal.com-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ ազգային թիմում հանդես են եկել Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ։ Նրանք ջերմ հարաբերություններ ունեն կատալոնական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչի հետ։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ակումբների հետ նախատեսված են մինչեւ 2021թ․ հունիս։