05.09.2020 12:31

188 նոր դեպք, 566 ապաքինված

188 նոր դեպք, 566 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 188 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 649 է:

Ապաքինվել է եւս 566 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 39 հազար 823:

Մինչ այս պահը իրականացվել է 215 հազար 810 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 656 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 84 (կին), 83 (տղամարդ), 70 (տղամարդ) եւ 69 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 895:

275 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: