05.09.2020 12:50

«Նովիչոկի» հետքեր անալիզներում և շշի վրա

«Նովիչոկի» հետքեր անալիզներում և շշի վրա

Գերմանական Spiegel ամսագրի աղբյուրները տեղեկացնում են, որ գիտնականները «Նովիչոկ» տեսակի նյութով Նավալնուն թունավորելու հետքեր գտել են մեծ դժվարությամբ։

Ամսագրի տվյալներով՝ ինքնին թունավորման փաստը կարողացել են պարզել դեռ բեռլինյան «Շարիտե» կլինիկայի քաղաքացիական բժիշկները, որտեղ Նավալնիին տեղափոխել էին Ռուսաստանից։ Բայց պարզել, թե հատկապես ինչ նյութով է նա թունավորվել՝ այդ բժիշկները չեն կարողացել։ Դրա համար էլ ընդդիմադիր քաղաքական գործչի անալիզները հետազոտության նպատակով  գրեթե անմիջապես փոխանցվել են գերմանական զինված ուժերի լաբորատորիային։ Բայց նույնիսկ այստեղ, ինչպես պնդում են աղբյուրները, մասնագետներին մի քանի օր է անհրաժեշտ եղել, որպեսզի նրանք կարողանան գտնել թունավոր նյութի աննշան հետքեր Նավալնիի մաշկի, արյան և մեզի մեջ։

Ընդ որում, նշվում է, որ լաբորատորիայի աշխատակիցները կասկածներ չունեն, որ թունավոր նյութը հենց «Նովիչոկ» խմբից է։

Բացի այդ, թունանյութի հետքեր հայտնաբերվել են նաև այն շշի վրա, որը եղել է Նավալնիի մոտ, և որտեղից նա խմել է, սակայն փորձագետների կարծիքով՝ այն շշի մեջ անցել է Նավալնիի օրգանիզմից՝ նրան թունավորելուց հետո։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը թաքցնելու բան չունի Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի կապակցությամբ, և Արևմուտքի հայտարարություններին Մոսկվան թերահավատորեն է վերաբերվում։

Փոխանցում է BBC-ն։