05.09.2020 14:05

Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Օգոստոսին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ՄԱԿ-ում կոչ է արել դատապարտել փողոց դուրս եկած բելառուսցիների նկատմամբ ոստիկանական բռնությունները և Անվտանգության խորհրդի հատուկ նիստում քննարկել մարդու իրավունքների խախտումները։

Տիխանովսկայան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեսակապով ելույթ է ունեցել ուրբաթ օրը։ Նա կազմակերպությանը նաև կոչ է արել հրաժարվել Լուկաշենկոյի «օրինակարգությունից զուրկ և բարոյապես սնանկ» վարչակարգի հետ համագործակցությունից։

«Երկիրը չի կարող և չպետք է պատանդ դառնա մեկ մարդու իշխանական ծարավին։ Եվ դա չի լինի,- ասել է Տիխանովսկայան։- Բելառուսական ժողովրդին անհրաժեշտ է ՄԱԿ-ի օգնությունը՝ մարդու իրավունքների աղաղակող ոտնահարումները և Եվրոպայի հենց կենտրոնում մարդու արժանապատվության ցինիկ քամահրանքը կասեցնելու համար»։

Ուրբաթ օրը Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի հինգ ուսանողներ կոպտորեն ձերբակալվել են՝ «Թշվառները» մյուզիքլից բողոքի երգ կատարելու համար։

Բելառուսի մայրաքաղաքում զանգվածային ցույցերը շարունակվում են;

Փոխանցում է BBC-ն։