05.09.2020 15:46

Խաբարովսկում Ֆուրգալի կողմնակիցները վանկարկում են՝ «Նավալնի՛, ապրի՛ր»

Խաբարովսկում Ֆուրգալի կողմնակիցները վանկարկում են՝ «Նավալնի՛, ապրի՛ր»

Ինչպես միշտ՝ շաբաթ օրը Խաբարովսկում տեղի է ունեցել երթ՝  ի պաշտպանություն կալանավորված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի։

Երթում հայտնվել են Ալեքսեյ Նվալնիին աջակցություն հայտնող ցուցապաստառներ։

Հիմնական կարգախոսները նույնն են՝ «Ֆուրգալը մե՛ր ընտրությունն է», «Այստեղ իշխանությունը մե՛նք ենք»։

Մարդիկ հավաքվել են Լենինի անվան հրապարակում և այնտեղից սկսել երթը՝ առանց ընդհարումների ավտովարորդների ու իրավապահների հետ։

Քաղաքային իշխանությունների մամուլի ծառայությունը պնդում է, որ փողոց է դուրս եկել «հազիվ հազար հոգի»։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ցուցարարների թիվն անցնում է  8 հազարից։

Փոխանցում է BBC-ն։