06.09.2020 10:29

US Open․ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ չորրորդ շրջան

US Open․ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ չորրորդ շրջան

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջան։

Ամերիկացի թենիսիստուհին երեք սեթում հաղթեց հայրենակցուի Սլոան Սթիվենսին՝ 2։6, 6։2, 6։2։ Պայքարը տեւեց 1 ժամ 46 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար աշխարհի 8-րդ ռակետը կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիի հետ, որը 6։3, 6։1 հաշվով հաղթել է ամերիկացի Ամանդա Անիսիմովային։