06.09.2020 11:30

US OPEN. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

US OPEN. Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Թենիսի Միացյալ նահանգների բաց առաջնությունում հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը: 

Այսպիսով, տղամարդկանց պայքարում քառորդ եզրափակչի ուղեգրերը կխաղարկեն Ջոկովիչն ու Կարենո-Բուստան, Շապովալովն ու Գոֆենը, Չորիչն ու Թոմփսոնը, Դավիդովիչ Ֆոկինան ու Զվերևը, Բերետինին ու Ռուբլյովը, Տիաֆուն ու Մեդվեդևը, Պոսպիշիլն ու Խաչանովին պայքարից դուրս թողած Դե Մինաուրը, Ալիասիմեն ու Տիմը: 

Կանանց պայքարում քառորդ եզրափակչի 8 ուղեգիրը կխաղարկեն Բրեդին ու Կերբերը, Պուտինցևան ու Մարտիչը, Օսական ու Կոնտավեյտը, Ռոջերսն ու Կվիտովան, Կոռնեն ու Պիրոնկովան, Սակկարին ու Ուիլյամսը, Ազարենկան ու Մուչովան, Մերտենսն ու Քենինը: