06.09.2020 12:30

«Սեւիլիայի» հարձակվող Մունիրը վարակվել է կորոնավիրուսով

«Սեւիլիայի» հարձակվող Մունիրը վարակվել է կորոնավիրուսով

Իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Մունիր Էլ-Հադադին վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Սեւիլիայի» գլխավոր թիմի բոլոր ֆուտբոլիստները մարզումների մեկնարկից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Մունիրը ախտանիշ չունի, ինքնամեկուսացել է։

Սեպտեմբերի 6-ին «Սեւիլիայի» խաղացողներն ու մարզիչները դարձյալ թեստ կհանձնեն։ 

Հիշեցնենք, որ «Սեւիլիան» 6-րդ անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»։